ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Կառլ Նեհամեր. Վիեննայում ոչնչացված ահաբեկիչն ԻՊ-ի աջակից էր

    Կառլ Նեհամեր. Վիեննայում ոչնչացված ահաբեկիչն ԻՊ-ի աջակից էր

    03.11.2020| 14:07
    Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր։ «Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով»,- առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:
  • Էրդողան. Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են

    Էրդողան. Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են

    03.11.2020| 14:06
    Հունաստանի Greek City Times-ն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից մեկին:
  • Էրդողանի և Մակրոնի քաղաքական տարաձայնությունը ցույց է տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը

    Էրդողանի և Մակրոնի քաղաքական տարաձայնությունը ցույց է տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը

    03.11.2020| 14:04
    Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև քաղաքական տարաձայնությունները ցույց են տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը, հայտարարել է Վաշինգտոնի գլոբալ քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Մոհամեդ Այուբը:
  • Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ

    Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ

    03.11.2020| 14:03
    Նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի՝ գրում է eadaily.com կայքը` հղում տալով բրիտանական The Telegraph-ին:
  • Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին

    Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին

    03.11.2020| 14:02
    Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ՝ ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը:
  • Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում խուսափել անհարկի տեղաշարժերից

    Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում խուսափել անհարկի տեղաշարժերից

    03.11.2020| 14:00
    Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ»։
  • Մորս Թան. Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն

    Մորս Թան. Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն

    03.11.2020| 13:58
    Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ և պաշտպանեն քաղաքացիներին՝ հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացնող՝ համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը, երեկ տեսակապով մասնակցելով Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին:
  • ՊՆ. Մարտական բարդ առաջադրանք իրականացնելու համար 4 զինծառայող ներկայացվել են պետական բարձր պարգևների

    ՊՆ. Մարտական բարդ առաջադրանք իրականացնելու համար 4 զինծառայող ներկայացվել են պետական բարձր պարգևների

    03.11.2020| 13:57
    ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ Պաշտպանության բանակի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը ներթափանցել են ադրբեջանական ուժերի թիկունք, ոչնչացրել հայկական ուժերի ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմը և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող վերադարձել:
  • Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել

    Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել

    03.11.2020| 13:55
    Ստեփանակերտում գիշերը հանգիստ է եղել, օդային տագնապի ազդանշան չի միացել։ Քաղաքում հանգիստ է եղել նաև երեկոյան։ Այսօր առավոտյան 08։00-ից հետո հեռվում պայթյունի ձայներ են լսվել։
  • ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրություններ են

    ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրություններ են

    03.11.2020| 13:50
    ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրությունների օր է: Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: